|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բաքու փախած Վահան Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Ջուլիետան, իր և որդու միջեւ տեղի ունեցած վերջին միջադեպից հետո դուռը ոչ մեկի առջև չի բացում, անգամ` հարևանների:. Yerkir.am-ի հետ զրույցում պատմեցին Վահանի հարևանները: Նրանց խոսքով՝ այդ դեպքից հետո Վահանը կնոջ և երեխայի հետ հեռացել է տանից, և նրան այլևս չեն տեսել:
Հարևանների խոսքով՝ Վահանի հետ Բաքու փախած կինը նրա երրորդ կինն է: Մինչ այդ Վահան Մարտիրոսյանը հասցրել է երկու անգամ ամուսնանալ, յուրանքանչյուր կնոջից երեխաներ ունենալ:
«Առաջին կինն էլ, երկրորդն էլ երեխաների հետ փախան, ամեն օր կռիվ էր նրանց տանը, անգամ երեխաների ալիմենտները չէր տալիս»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց հարևաններից տիկին Թամարան: Նրա խոսքով՝ Վահանը բանակում չի ծառայել, շիզոֆրենիկ է:
Անդրադառնալով Վահանի՝ Բաքվից ապաստան խնդրելուն և խայտառակ ասուլիսին, հարևանուհին ասաց. «Գնաց մեր թշնամիների մոտ, ուրիշ երկիր չկա՞ր, որ գնար: Երբ խմած էր լինում, ցսնկացած մարդու կարող էր անպատվել: Եթե իր մոր հանդեպ ա տենց, երկրի հանդեպ ո՞նց կարող էր այլ կերպ լինել»:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: