Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և և ՏՏ նախարարին` հաշվի առնելով բանակցությունները ՌԴ-ի հետ, ռուսական և վրացական կողմի հետ քննարկել Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհատվածում, եղանակային պայմաններով պայմանավորված, թողունակության սահմանափակումները և մինչև մարտի 1-ը կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ:
Լրագրողների հետ զրույցում արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ կառավարության օրակարգում մշտապես առկա է ՌԴ հետ կապող ցամաքային միակ ճանապարհին այլընտրանք գտնելը, այդ ճանապարհի թողունակությունը մեծացնելու հարցը, մաքսակետերում, սահմանակետերում քաղաքացիների հերթերը սահմանափակելու հարցը:
«Իմ կարծիքով` այլընտրանքային տարբերակ է Հարավիային Օսիայի տարերբակը, Վրաստանի կողմից հաստատված ծրագիրը` թունելներ ու կամուրջներ կառուցելու վերաբերյալ: Կարևոր է, որ Հայաստանն ու Վրաստանը մշտապես այդ հարցը քննարկում են, քանի որ ապրանքաշրջանառությունը աճում է, մինչդեռ թողունակությունը դեռ մնում է խնդրահարույց»,- ասաց Արսեն Ղազարյանը` հավելելով, որ կա ընդամենը երեք ճանապարհ` Լարսով, Աբխազիայով կամ Հարավային Օսիայով: Այդ ճանապարհներն էլ սերտ կապ ունեն աշխարհաքաղաքական կարևոր հարցերի հետ: