կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-24 23:12
Աշխարհ

Բրիտանիայի ԱԳ նոր ղեկավարը խոստացել է, որ երկիրը դուրս կգա ԵՄ-ից այս տարվա հոկտեմբերի վերջին

Բրիտանիայի ԱԳ նոր ղեկավարը խոստացել է, որ երկիրը դուրս կգա ԵՄ-ից այս տարվա հոկտեմբերի վերջին
Բրիտանիան անպայման դուրս կգա ԵՄ կազմից այս տարվա հոկտեմբերի վերջին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նոր ղեկավար Դոմինիկ Ռաաբը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Ամենակարևոր հարցերից է, որ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից այս տարվա հոկտեմբերի վերջին, նախընտրելի է, որ դա ամրապնդվի գործարքով: Ամեն դեպքում մենք պարտավոր ենք ավարտին հասցնել Brexit-ի  գործընթացը,- ասել է Ռաաբը: Ավելի վաղ կառավարության նոր ղեկավար Բորիս Ջոնսոնը իր քաղաքականության գերակայություն է անվանել Brexit-ի իրականացումը: