|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Իրանի նպատակահարմարության խորհրդի նախագահ Մոհսեյն Ռեզային հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան ազատ չարձակի Ջիբրալթարում ձերբակալված իրենց նավթատար նավը, ապա Թեհրանն ի պատասխան կձերբակալի բրիտանական նավ. հայտնում է РИА Новости-ն:
Հինգշաբթի հայտնի է դարձել, որ Ջիբրալթարում բրիտանական իշխանությունները ձերբակալել են նավթատար նավ, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա:
Ըստ Ջիբրալթարի վարչապետ Ֆաբիան Պիկարդոյի` տեղեկություն է եղել, որ Grace 1 նավը գործել է` Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտելով:
Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիային և պահանջել ազատ արձակել նավը: