Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 5 զինված մոտորանավեր սկսել են հետապնդել Մեծ Բրիտանիայի նավթատար նավը և փորձել կանգնեցնել այն. հայտնում է CNN-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Պարսից ծոցում: Իրանական նավերը մոտեցել են նավթատար նավին և պահանջել անձնակազմից` փոխել ուղղություն ու խարիսխ գցել Իրանի տարածքային ջրերում: Նավթատար նավին ուղեկցել է Բրիտանիայի թագավորական նավատորմի ֆրեգատը, որը զենքով սպառնացել է և պահանջել բաց թողնել բրիտանական նավթատարը: Իրանցի նավաստիները, տեղեկության համաձայն, ենթարկվել են:
Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի հայտնի է դարձել, որ Ջիբրալթարում բրիտանական իշխանությունները ձերբակալել են նավթատար նավ, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա: Ըստ Ջիբրալթարի վարչապետ Ֆաբիան Պիկարդոյի` տեղեկություն է եղել, որ Grace 1 նավը գործել է` Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտելով: Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիային և պահանջել ազատ արձակել նավը:
Երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնացել է Բրիտանիային հետևանքներով: