|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Իրանի իշխանությունները կաջակցեն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման անկողմնակալ միջազգային հետաքննությանը և կտրամադրեն իրենց ունեցած տեղեկատվությունը, եթե մասնակցեն դրան: Այդ մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում:
Նրան հարցրել են՝ Թեհրանն ինչպես կվերաբերի ֆրանսիացի փորձագետների մասնակցությանը Սաուդյան Արաբիայում իրականացված հարձակման հետաքննությանը:
«Մենք կաջակցենք անաչառ միջազգային հետաքննությանը»,-նշել Է նախարարը: Պատասխանելով հարցին, թե Իրանի իշխանությունները կտրամադրեն արդյոք գրոհների վերաբերյալ իրենց ունեցած տեղեկատվությունը, ԱԳՆ ղեկավարն ընդգծել Է. «Եթե մասնակցենք հետաքննությանը»: