|
Փոխարժեքներ
04 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
Իրանի միջուկային համաձայնագրի վերանայման անհրաժեշտության հարցում ԱՄՆ-ի գործադրած ճնշումը կարող է դրդել Թեհրանին` սեփական միջուկային զենքը ստեղծել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Time-ին տված հարցազրույցում. հայտնում է korrespondent.net-ը:
«Եթե դուք ուզում եք խզել բոլոր կապերն Իրանի հետ նրա միջուկային ակտիվության հարցում, ապա դրանով իսկ կարող եք նոր Հյուսիսային Կորեա ստեղծել: Որո՞նք են ձեր առաջարկած տարբերակները, եթե չեղարկվի 2015-ի համաձայնագիրը: Պատերա՞զմ: Հարձակում Իրանի վրա՞: Ես կարծում եմ, որ խելահեղ իրավիճակ կստեղծվի տարածաշրջանում»,- ասել է Մակրոնը: