կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 15:11
Տարածաշրջան

Էրդողանը հայամետ սենատորին Թուրքիայի թշնամի է հայտարարել

Էրդողանը հայամետ սենատորին Թուրքիայի թշնամի է հայտարարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թերթերի և հեռուստաընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Կիպրոսի ջրերի շուրջ վերջին մի քանի ամիսներին առաջացած ճգնաժամին: Նա խոսել է նաև ԱՄՆ սենատոր, Դեմոկրատական կուսակցության անդամ Բոբ Մենենդեսի առաջարկի մասին: Իր հայամետ դիրքորոշմամբ հայտնի սենատրոը, որը բազմիցս կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Սենատ է ներկայացրել օրինագիծ, ըստ որի` առաջարկվում է վերացնել Կիպրոսի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոն:

Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից կիրառված էմբարգոն ուժի մեջ է մտել 1987 թվականից և հավանության արժանացել ՄԱԿ-ի կողմից: Դրա նպատակը կղզում ուժերի միջև սպառազինության հավասարակշռությունը պահպանելն ու կղզու վերամիավորմանը խթանելն էր:

«Այս անձը Թուրքիայի թշնամին է: Նման անձի կողմից Սենատ բերված օրինագիծը Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները փչացնելուն ուղղված անհաշվենկատ սպառնալիք է: Ես հավատում եմ, որ պարոն Թրամփը նման խաղի չի տրվի»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում aksam.com.tr կայքը:

Նշենք նաև, որ Մենենդեսի վերոնշյալ օրինագիծը հավանության է արժանացել Սենատում`  197 դեմ, 220 կողմ ձայներով: