|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Sputnik և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ամերիկացի սենատոր Քրիս Մերֆիի հայտարարությունը,ով դեմ էր պետդեպարտամենտի որոշմանը՝ չհատկացնել միջոցներ ռուսական քարոզչամեքենայի դեմ պայքարելու համար։
« RT-ի հին ֆան ակումբի անդամ սենատորը կատաղության մեջ է, թե ինչու Պետդեպարտամենտը ոչ մի կերպ գումար չի հատկացնում մեր դեմ պայքարելու համար» -նշել է Սիմոնյանը։
Ավելի վաղ Մերֆին քննադատել էր պետդեպարտամենտին, որ չի հատկացնում 80 միլիոն դոլար ռուսական քարոզչամեքենայի դեմ պայքարելու համար։ Նրա կարծիքով՝ դրանով ԱՄՆ-ը թույլ է տալիս Ռուսաստանին՝ ներխուժել ամերիկյան տեղեկատվական տարածք՝ առանց վերահսկելու Ռուսաստանի քարոզչամեքենան։
Մերֆին հայտարարել էր, հնարավոր չէ հաղթել, եթե չհակադարձեն Ռուսաստանի օն-լայն քարոզչությանը, և դրա համար առաջին հերթին պետք է պայքարել Sputnik և RT-ի դեմ։