կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 10:50
Աշխարհ

Թրամփը կրկին մեղադրվել է ռասիզմի մեջ

Թրամփը կրկին մեղադրվել է ռասիզմի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մեղադրվել է ռասիզմի մեջ: Պատճառը կին քաղաքական գործիչների դեմ նրա հրապարակած մի շարք թվիթներն են, որում նա թիրախ է դարձել, նրա մեկնաբանությամբ, «գունավոր» կանանց, որոնք ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության անդամ են. հաղորդում է BBC-ն:

Իր գրառումներից մեկում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ այդ կանայք ծնունդով այն երկրներից են, որոնց կառավարությունները լիարժեք եւ բացարձակ աղետ են, եւ առաջարկել է նրանց` վերադառնալ հայրենիք:

Դոնալդ Թրամփի վիրավորական հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին որոշակի տարաձայնություններ է ունեցել Կոնգրեսի անդամ, այսպես կոչված` «գունավոր» կին դեմոկրատականների՝ Ալեքսանդրիա Օքասիո Քորթեսի, Ռաշիդե Թլեյբիի, Այանա Պրեսլիի եւ Իլհան Օմարիի հետ:

Թրամփի գրառումներին ԱՄՆ քաղաքական գործիչների արձագանքը չափազանց կոշտ է եղել: Նրանք Թրամփի դիրքորոշումը «քսենոֆոբիա» են որակել: Մասնավորապես` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է. «Երբ Դոնալդ Թրամփն առաջարկում է չորս ամերիկացի կին կոնգրեսականներին` վերադառնալ իրենց հայրենի երկրներ, նա դարձյալ հաստատում է, որ «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր» կարգախոսով նրա ծրագիրը միշտ հետապնդել է «Դարձնենք Ամերիկան կրկին սպիտակ» նպատակը»: