Թուրքակն Բուրսա քաղաքից խոհարար Հասան Աջարը, ում թխած տորթը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, մեկ տորթ է թխել Պուտինի համար` Թուրքիա С-400 զենիթահրթիռային ռուսական համակարգեր մատակարարելու կապակցությամբ:Հաղորդում է РИА Новости-ն: «Ես այսօր տորթ եմ ուղարկել ՌԴ նախագահին Կրեմլ»,- ասել է թուրք խոհարարը` հավելելով, որ տորթի տեղափոխումն իրականացնող ընկերության աշխատակիցները ապշել են` տեսնելով հասցեատիրոջ անունը և հասցեն: Խոհարարը վստահությւոն է հայտնել, որ տորթը կհասնի հասցեատիրոջը հնարավորինս արագ` մաղթելով Պուտինին բարի ախորժակ:
Նախորեին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Թուրքիա են մուտք գործել 4 С-400 համակարգեր: