|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրում Yerkir.am-ի լրագրողը արձանագրել է, որ գյուղապետ Դավիթ Ավետիսյանը կիրակի օրով բացել է համայնքապետարանի շենքը՝ այն վերածելով ՔՊ-ի շտաբի:
«Հանցանքի վայրում» գյուղապետից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է բացել դռները, ովքե՞ր են ներսում, ինչո՞ւ է ՔՊ-ի թեկնածուն ելումուտ անում:
«Կոֆե ենք դնում, ջուր ենք տալիս ընտրատեղամասի աշխատողներին», - կծկտուր ասաց նա՝ ագրեսիվ վարքով փորձելով հեռացնել լրագրողին համայնքապետարանի շենքի առջեւից:
Մեր ունեցած տեղեկություններով` Գոռավանի գյուղապետը նախկինում խոհարար է եղել, իսկ այժմ՝ ՔՊ-ից քաղաքական պաշտոն ստանալուց հետո, համատեղում է գյուղապետի աշխատանքը խոհարարության հետ՝ աշխատավայրը վերածելով խոհանոցի:
Մինչ մենք փորձում էինք պարզաբանում ստանալ, համայնքապետարանի շենքից դուրս եկավ մի քաղաքացի, որը, ավելի ուշ պարզեցինք, ՔՊ-ական է:
Ի դեպ, գյուղապետը թույլ չտվեց լրագրողին մտնել համայնքապետարանի շենք:
Լիանա Սարգսյան