Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուղիղ 10 օր առաջ ՀՅԴ ԳՄ-ը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով գումարել ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու և գնահատական տալու առկա իրավիճակին, քննարկելու համավարակի կառավարումը ձախողած բոլոր պաշտոնատար անձանց պատասխանատվութան խնդիրը, ինչպես նաև համազգային ներուժի միավորման ճանապարհով գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի վարակի տարածվածության կանխարգելմանը, քաղաքական գործընթացներին և մեղավորներին: Լիլիթ Գալստյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«• Այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 612, մահվան՝ 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 15 281 է, մահվան դեպքերինը՝ 344: Ցավալիորեն, մենք շարունակում ենք լինել տարածաշրջանի բացառիկ բացասական ռեկորդակիրը:
• Ուղիղ 10 օր առաջ ՀՅԴ ԳՄ-ը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով գումարել ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ՝ քննարկելու և գնահատական տալու առկա իրավիճակին, քննարկելու համավարակի կառավարումը ձախողած բոլոր պաշտոնատար անձանց պատասխանատվութան խնդիրը, ինչպես նաև համազգային ներուժի միավորման ճանապարհով գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ:
• Քաղաքական և քաղաքակրթական այս պահանջին, որն ըստ էության ընդդիմադիր ողջ քաղաքական դաշտի պահանջն է, վարչապետը պատասխանում է փողոցային, արդեն սովորական դարձած բառապաշարով՝ մանիպուլացնելով հասարակությանն ու արժեզրկելով իր պաշտոնը:
• ՀՀ առողջապահության նախարարը օրեր առաջ բարեկամ երկրի՝ համավարակի դեմ պայքարի հաջողությունը մանիպուլյատիվ է համարում, ժամեր անց՝ ներողություն խնդրում, իսկ օրեր անց՝ պատրաստակամություն հայտնում ընդունելու նրանց աջակցությունը:
• Հիվանդանոցներում մահճակալների սակավությամբ մերժվում է հիվանդների հոսպիտալացումը, մահեր ենք արձանագրում: Վարչապետը դժողք մտնելու հայտարարությամբ է հանդես գալիս: Իրականում պարզվում է, որ սուբյեկտիվ պատճառներով չեն օգտագործվում մի շարք հիվանդանոցների ռեսուրսները:
• Իրավիճակին պատերազմական գնահատական է տրվում, իսկ պատերազմը տանուլ տվող հրամանատարի հասցեին քննադատություններն ու որդեգրած մարտավարությունները քննադատող անձինք և ուժերը՝ հայտարարվում դավաճաններ:
• Արցախյան ազատագրական պայքարում հաղթած, ինքնորոշման իրավունք իրացրած և զինադադար պարտադրած կողմի հետ ԵԽ-ն խոսում են որպես «օկուպանտի»:
• Իշխող քաղաքական ուժը ոչ միայն մեկուսացել է և մերժում է ցանկացած ներքին երկխոսություն, այլև հայտնվել է արտաքին երկխոսության աննախադեպ մեկուսարանում:
• Այսօր խորհրդարանը Արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով երկրաձգման որոշում է ընդունում՝ առանց քննելու իրավիճակը, առանց գնահատականներ տալու ձախողումներին, կառավարության գործողություններին: Պոպուլիստական աճպարարությամբ ձախողման պատասխանատվությունը նետվում է ժողովրդի վրա, կամ՝ կիսվում ժողովրդի հետ:
• Այսօր ԱԺ դարպասների մոտ, կանոնների պահպանմամբ ակցիա իրականցնող իրավապաշտպաններ Ռ. Մելիքյանին և ևս երկուսի, որոնք հանդես էին գալիս խաղաղ հավաքների սահմանադրական իրավունքի պահանջով, բերման են ենթարկում:
• Ավելի ուշ ոստիկանության բաժանմունքի առջևից բերման են ենթարկվում վերոհիշյալ իրավապաշտպաններին աջակցության եկած խաղաղ ակցիա իրականացնող այլ տասնյակ իրավապաշտպանների և ակտիվիստների:
• Աժ-ում շարունակվող նիստի ընթացքում չի հնչում, չի քննարկվում համավարակի կառավարման կոնտեքստում մարտավարության կամ ռազմավարության փոփոխության ոչ մի ծրագրային քաղաքականություն, չկան ընթացիկ կառավարումը ձախողած մեղավորներ, պատասխանատուներ…
• Երկրում շարունակվում է ազգային պառակտման և «ասֆալտին փռելու» վարքաբանությունը…
• Հարց՝ ո՞վ է մեղավոր, ի՞նչ անել: Ինչի՞ն է ծառայելու արտակարգ դրության մեկ ամսով երկարաձգումը…»։