Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Razm.info-ի թղթակիցը եղել է Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում և զրուցել զինծառայողների հետ։ Պատմություններ առաջնագծից՝ թիկունքի համար։
Կրտսեր սերժանտ Արթուր Առաքելյանը մասնագիտությամբ կապավոր է: Ծառայության ավարտին մնացել է մոտ կես տարի: Արթուրը Արմավիրի մարզից է, ՝ Էջմիածին քաղաքից:
Արթուրի հետ զրույցը զորամասի մասին լրագրողը հարցով է սկսում՝ «Գիտե՞ս՝ ում ստեղծած…»։ Չի թողնում շարունակել. «Գիտեմ, Ավոյի»:
Ասում է՝ բոլորը գիտեն նրան, այստեղ բոլորի համար է օրինակ Մոնթեն:
«Ի դեպ, մեր դիրքերն էսքան լավն են, որովհետև Մոնթեի գծած դիրքերն են», — ասում է նա:
Արթուրը պատմում է, թե ինչքան ոգևորված են իրենց կողքին 90-ականների պատերազմում կռված ազատամարտիկների տեսնելուց: «Անկախ քեզնից ավելի ուժեղ ես քեզ զգում: Ավելի պարտավորված իրենց ու քո առաջ: Իրենց հետ դիրք պահելն ուրիշ բան է»:
«Գիտեմ, որ թիկունքում մեր մասին շատ են մտածում: Ուզում եմ, որ չանհանգստանան, մենք լավ ենք: Ասեք, թող էդքան համով ու քաղցր բաներ չուղարկեն, էնքան ուղակել եք, էլ չենք ուտում»