Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված 11 անձանց թվում հայեր չկան: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Հալեպում հրատարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Չիլափոշյան-Պողիկյանը:
«Բարեբախտաբար, տուժածների մեջ հայեր չկան: Համայնքը հիմա զգուշություն է ցուցաբերում, հատկապես` Ղամիշլիի դեպքում, որը թուրքական սահմանին մոտ է, և նահանգի շրջակայքում կան զինյալ խմբավորումներ: Մի շարք հայկական կառույցներ վնասվել են: Նման պայթուն Ղամշլիի խաղաղ, բնակելի թաղամասում, որտեղ զինվորական ներկայություն չկա, առաջին անգամ է տեղի ունենում, եւ բնակչությունը ցնցված է: Այսօր, ապահովությունից ելնելով, ազգային կենտրոնները փակ էին: Կիրակի նախատեսված` Ղամշլիի ազգային վարժարանի ամառային դպրոցի հանդեսը նույնպես հետաձգվել է մեկ շաբաթով: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամին, երբ էլեկտրականությունն անջատված է եղել, հետեւաբար` թաղամասի կառույցներում տեսախցիկները չեն նկարահանել ահաբեկչակական գործողությունը»,- մանրամասնեց նա: