|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դամասկոսի հայաշատ Ջարամանա թաղամասում այսօր երկու պայթյուն է որոտացել. տեղեկացնում է «Եռագոյնը»:
Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել աղբամաններում: Պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 մարդ է զոհվել, ևս 5-ը` վիրավորվել: Տուժածների մեջ հայեր չկան:
Սիրիական «Սանա» գործակալությունն էլ հաղորդում է, որ պայթյուններ են եղել նաև Սիրիայի արդարադատության նախարարության շենքի մոտ: