|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Սիրիայի Հալեպ քաղաքի հայաշատ համայնքը խիստ օգնության կարիք ունի: Հալեպահայ Ռազմիկ Տունկյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ պատերազմից քայքայված տնտեսության պայմաններում կորոնավիրուսի համաճարակի պատճառով տեղի հայությունը ծանրագույն վիճակում է պետական ու մասնավոր հիվանդանոցները, անհրաժեշտ պարագաներ չունենալու պատճառով, ի վիճակի չեն անգամ կորոնավիրուսի ախտորոշում իրականացնել ու սահմանափակվում են միայն կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու կոչերով, այդ իսկ պատճառով հայտնի չէ, թե որքան վարակակիր կա համայնքում: Դեղատներում բացակայում են առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներն ու դեղորայքը: Հայերի շրջանում զոհերի թիվն օրեցօր աճում է: Հայ համայնքի միակ հույսը ստեղծված իրավիճակում Սփյուռքն է ու Հայաստանը: