|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նոյեմբերի 10-ին` ժամը 19.20-ին, 1970 թ. ծնված Մանվել Վարդանյանի վարած «ԿամԱԶ-53202» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 107-րդ կմ-ին բախվել է անհայտ վարորդի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ն այրվել է, հայտնաբերվել է 7 կիսաայրված դիակ, իսկ ուղևորներ՝ 1975 թ. ծնված Կարեն Բաղդասարյանը, 1997 թ. ծնված Հովհաննես Չախոյանը, 1997 թ. ծնված Սամվել Հակոբյանը, 1992 թ. ծնված Ալբերտ Շախնազարյանը, Զարուհի Սիմոնյանը, Էդմոն Սիմոնյանը և Զարուհի Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Մանվել Վարդանյանը կալանավորված է: Կատարվում է նախաքննություն: