Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը, ՀՀԿ մամլո խոսնակ Էդվարդ Շարմազանովի կարծիքով, չի կարող որեւէ լուրջ ազդեցություն ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա: Ըստ նրա` նման բան չի կարող լինել նախ այն պատճառով, որ խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը Մինսկի խմբի համանախագահ երկրներ են:
«Եվ հետո, չեմ կարծում, որ այն երկրները, որոնք դառնում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, կայացած կամ հեղինակավոր երկրներ են»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը եւ բերեց Պակիստանի օրինակը:
ՀՀԿ մամլո խոսնակը նշեց, որ Ադրբեջանի համար քվեարկել են իսլամական երկրները, «իսկ նրանց հրապուրել է ոչ թե Ադրբեջանի գաղափարախոսությունը կամ քաղաքականությունը, այլ Բաքվի նավթի եւ կանաչի հոտը»:
Մեր այն դիտարկմանը, որ պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե առիթն օգտագործելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, վերադարձնելու է «օկուպացված» տարածքները, Շարմազանովը վստահեցրեց, որ առաջնորդվում է փաստերով, ոչ թե զգացմունքային գնահատականներով, եւ հավելեց, որ եթե Ադրբեջանին լսեինք, Ադրբեջանն արդեն 20 անգամ Երեւանը գրաված պետք է լիներ:
«Ադրբեջանն անում է ավանտյուրա եւ իմիտացիա»,- նշեց նա եւ հավելեց, որ իր գնահատականները իրավիճակի վերլուծություն են:
Ստեղծված իրավիճակում ՀՀԿ մամլո խոսակը մեր արտաքին գործերի նախարարության մեղքի բաժինը չի տեսնում, դեռ ավելին, Շարմազանովի կարծիքով, «ԱԳՆ-ի որդեգրած գիծը ճիշտ է»: