|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հունական լրատվամիջոցները գրում են, որ հուլիսի 7-ին Հունաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմադիրների առաջնորդ Կիրիակոս Միչոտակիսին առաջին շնորհավորանքներն ուղղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հաղորդում է ensonhaber.com կայքը:
Ըստ նախնական տվյալների` «Նոր դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Միչոտակիսը, հավաքելով 39.8 տոկոս ձայն, հաղթանակ է տարել նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի նկատմամբ:
Էրդողանը շնորհավորանքի մեջ հույս է հայտնել, որ թուրք-հունական հարաբերություններում նոր սկիզբ կդրվի:
Նշենք, որ Ցիպրասի կառավարման ժամանակ թուրք-հունական հարաբերություններում նկատվում էր լարվածության աճ: