կարևոր
4498 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-19 10:50
Քաղաքական

Նիկոլի համար Էրդողանն ավելի լավն է, քան Պուտինը․ մինչև հիմա չի շնորհավորել Պուտինին․ քաղաքագետ 

Նիկոլի համար Էրդողանն ավելի լավն է, քան Պուտինը․ մինչև հիմա չի շնորհավորել Պուտինին․ քաղաքագետ 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Նիկոլ Անհողը մինչև հիմա չի շնորհավորել Պուտինին 2 օր առաջ ՌԴ նախագահի պաշտոնքւմ վերընտրվելու կապակցությամբ...։

Ի դեպ, Հայաստանը միակն է ԱՊՀ երկրներից, որ չի շնորհավորել Պուտինին...։

Հիշեցնեմ, որ 2023 թ-ի մայիսին Թուրքիայի, վերընտրված նախագահ Էրդողանին, ով թշնամաբար է վերաբերվում հայերին և Հայաստանին, 44-օրյա պատերազմի ժանամակ ակտիվ աջակցել է Ադրբեջանին, Հայաստանի հետ հարաբերեւթյունները պայմանավորում է Բաքվի «դաբրոյի» հետ, ԱՌԱՋԻՆՆԵՐԻՑ մեկը շնորհավորել է հենց կապիտուլյանտ Նիկոլը, ով երեկ Ոսկեպարում տեղի և հարևան գյուղերի բկակիչների հետ հանդիպմանն ահաբեկել է, թե Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա եթե Ադրբեջանի ուզած տարածքները Հայաստանը չտա Բաքվին...։

Ստացվում է, Նիկոլի Անհողի համար Էրդողանն ավելի լավն է, քան Պուտինը, ով 2020թ-ի նոյեմբերին և դրանից հետո մի քանի անգամ փրկել է իր իշխանությունը...։

Էրդողանի և Ալիևի հաստ աղիքում ծվարած Նիկոլը Հայաստանին «խաբած» արևմուտքին (2022 թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Մակրոնի և Միշելի քավորությամբ է Նիկոլն Արցախը հանձնել Ադրբեջանին) գոհացնելու համար էլ ավելի է սրում առանց այդ էլ գահավիժող հայ-ռուսական հարաբերությունները...»։