կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-11 10:39
Հասարակություն

Կոտայքում Mercedes-ը բախվել է կայանված Porsche Cayenne-ին, որը կողաշրջվել ու տապալել է բետոնե էլեկտրասյունը. կան վիրավորներ. shamshyan.com

Կոտայքում Mercedes-ը բախվել է կայանված Porsche Cayenne-ին, որը կողաշրջվել ու տապալել է բետոնե էլեկտրասյունը. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Զոնտիկներ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Սաշա Մանուկյանի վարած Porsche Cayenne մակնիշի և Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները․ հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Ք. Փաշինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Բախման հետևանքով Porsche Cayenn-ը կողաշրջվել է, կոտրել բետոնե էլեկտրասյունն ու տապալել այն։

Կայքի տեղեկություններով՝ Porsche Cayenne-ը կայանված է եղել երբ Mercedes-ը բախվել է Porsche Cayenn-ին, ինչն էլ դարձել է կողաշրջման պատճառ։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Porsche Cayenne-ի վարորդը եղել է սթափ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։