|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի Բիթլիս քաղաքում մեկնարկել են 1915 թվականին իբր «հայերի և ռուսների օկուպացիայից» փախչող ընտանիքների մասին պատմող «Ձյունից պատրաստված» ֆիլմի նկարահանումները: Այն կցուցադրվի 2020 թվականին:
Ֆիլմը նկարահանվում է Հալիլ Դեղերթեքինի «Փախստականներ» գրքի հիման վրա. հաղորդում է DHA լրատվական գործակալությունը:
Ֆիլմը, որ նկարահանվել է Բիթլիսում և Դադվանում, պատմում է 1915 թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Վարթոյից և Բիթլիսից փախած մի ընտանիքի պատմությունը: Ֆիլմում պատերազմի ժամանակ հայկական հողերի ազատագրումը թուրքական լծից ներկայացվում է որպես հայ-ռուսական օկուպացիա: