|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մեծանուն գրող Սերգեյ Դովլաթովի մասին ֆիլմ է նկարահանվում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա նշեց, որ ֆիլմը հայկական և ռուսական համատեղ արտադրություն կլինի:
«Ֆիլմի սցենարիստը հայ է, այն կլինի վավերագրական ֆիլմ, բայց` խաղարկային տարրերով: Սցենարը, որը մենք ստացել էինք, բավական տպավորիչ էր»,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ ֆիլմի նկարահանումները տեղի են ունենում Սանկտ Պետերբուրգում և Նյու Յորքում:
Պողոսյանը նշեց նաև, որ Դովլաթովի մասին զուգահեռաբար ֆիլմ է նկարահանվում նրա ընտանիքի կողմից: