կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-13 17:30
Տարածաշրջան

Բաքվում հայ հետախույզի մասին ֆիլմ է նկարահանվում. ադրբեջանցիների անհիմն հիստերիան

Բաքվում հայ հետախույզի մասին ֆիլմ է նկարահանվում. ադրբեջանցիների անհիմն հիստերիան

Բաքվում Россия1 հեռուստաալիքի պատվերով խորհրդային հետախույզների հերոսության և Թեհրանում 1943-ին գերմանացի լրտեսներին դիմակայելու մասին ֆիլմ է նկարահանվում՝ «Լանդ-լիզ» վերնագրով: Այդ փաստը հիստերիայի ալիք է բարձրացրել Բաքվում, քանի որ հայտնի է` հայ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանը կարեւոր դեր է խաղացել Թեհրանում 1943-ին ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների դեմ մահափորձի կանխման գործում:

Թեեւ ֆիլմը նվիրված չէ կոնկրետ Վարդանյանին, սակայն վերաբերում է նրա շուրջ կատարվող դեպքերին, ինչն էլ զայրացրել է ադրբեջանցիներին: Փաստին արձագանքել է երկրի մշակույթի նախարարությունը` նշելով, որ թույլտվություն չի տրամադրել նկարահանումների համար. նկարահանողները չեն կապվել նախարարության հետ:

Ադրբեջանական haqqin.az-ը զրուցել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության պրոդյուսեր Միխայիլ Շեստակովի հետ, ով պարզաբանել է, թե ինչու է նկարահանումների համար ընտրվել Բաքուն: «Ադրբեջանը և Բաքուն ընտրվել են մասնավորապես՝ Իրանի հետ մեծ նմանության, զարգացած ենթակառուցվածքների, Բաքվում նման նկարահանումներ անցկացնելու փորձի, պրոֆեսիոնալների առկայության պատճառով: Կարեւոր դեր ունեցավ նաև այն, որ այստեղ տարածված է ռուսաց լեզուն»,- ասել է նա: Շեստակովը նաև նշել է, որ ֆիլմում «հաջողվել է շրջանցել հայկական թեման»: Ըստ նրա՝ ֆիլմում գլխավոր հերոսը ազգությամբ ռուս հետախույզ է` Իվանը:

Haqqin.az-ը նշում է, որ ռուսաստանյան նկարահանող խմբի` Բաքու այցի կազմակերպիչ` հեռուստալրագրող Շաքիր Էմինբեյլին հուլիսի 13-ին հարցաքննության է կանչվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն:

Ֆիլմը եթերում կլինի օգոստոսի 1-ին: