|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սկսվել են «Վերջին կանգառ» (Last Stand) մարտաֆիլմի նկարահանումները: Ֆիլմի գլխավոր դերակատարը Առնոլդ Շվարցենեգերն է:
«Նկարահանումների առաջին օրը պարզապես հրաշալի անցավ: Խորին շնորհակալություն եմ հայտնում նկարահանող խմբին, շարունակեք աշխատել այդպես»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է դերասանը:
Շվարցենեգերն այս ֆիլմում խաղում է լոսանջելեսցի նախկին ոստիկանի դեր, ով օպերատիվ գործողության ձախողումից հետո ստիպված շերիֆ է աշխատում փոքրիկ մի քաղաքում: Իրադարձությունները թեժանում են, երբ Լաս Վեգասի բանտից փախած հանցագործների խումբը փորձում է հատել Մեքսիկայի սահմանը:
Ֆիլմի ռեժիսորը հարավկորեացի Կիմ Չժի Ունն է: «Վերջին կանգառը» էկրան կբարձրանա հաջորդ տարի: