Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հրանտ Դինք եղբոր՝ Խոսրովի դստեր՝ ռեժիսոր Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում։ 2013թ․ Թուրքիայում ստեղծված փաստագեղարվեստական այս ֆիլմը պատմում է անվանի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի հայրենիքի կարոտի, դեպի հայրենի Բիթլիս կատարած ուղևորության և այդ հողերում նախկինում եղած իրադարձությունների մասին։
20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ իր զգալի ներդրումն ունեցած Սարոյանը փորձում է գտնել «Որտե՞ղ է մարդու երկիրը» հարցի պատասխանը։
Սարոյանը ծնվել է 1908թ․՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում վերաբնակեցված հայ գաղթականների ընտանիքում։ Նա իրեն միշտ ներկայացրել է որպես Բիթլիսից սերող ամերիկահայ։ Սարոյանը 1964թ․ այցելել է Թուրքիա՝ իր հայրենի Բիթլիս քաղաք։
«Սարոյանի երկիրը» ֆիլմը սկսվում է 1900-ականների սկզբին մեծ գրողի ընտանիքի գաղթի պատմությամբ։ Ապա ներկայացվում է նրա այցը Թուրքիա՝ դեպի Էրզրում, Աղրը, Վան և հայրենի Բիթլիս։
Ֆիլմում օգտագործվել են ինչպես Սարոյանի ընկերների վկայությունները, այնպես էլ նրա ստեղծագործությունները, մոր և հոր պատմած պատմությունների հիման վրա գրի առնված հուշագրությունները, որոնցում արտացոլված է հայրենիքի նկատմամբ կարոտը, խանդավառությունը սերը, վիշտը, հույսն ու հուսահատությունը։Սարոյանի
մայրը նրան միշտ ասել է, որ մարդիկ Բիթլիսում երեք լեզվով են խոսել․ «Քրդերենը` սրտի, թուրքերենը` երաժշտության, հայերենը ցավի ու վշտի լեզու է»։
Բիթլիս կատարած այցի ընթացքում, սակայն, Սարոյանը համոզվում է, որ Բիթլիսում մարդիկ արդեն խոսում են միայն քրդերեն ու թուրքերեն։ Իր հայրենի Բիթլիսը նա միշտ պատկերացրել է որպես մի երկիր, որտեղ «երեք ազգ համատեղ են ապրում», մինչդեռ Բիթլիս գալով՝ Սարոյանը հայերեն խոսող գեթ մի մարդու չի հանդիպում ․․․
Տեսանյութն՝ այստեղ.