կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 15:03
Հասարակություն

Սասուն Միքայելյանը ՔՊ-ից «չի կարող պոկվել». Ալեն Սիմոնյան

Սասուն Միքայելյանը ՔՊ-ից «չի կարող պոկվել». Ալեն Սիմոնյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խոսեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի այն դիտարկման մասին, թե որոշ սխալներ կարող են պատճառ դառնալ, որ «թավշա հեղափոխություն իրականացնողները թավշյա հեռացում ունենան»:

Նա մասնավորապես նշեց. «Քաղաքացին է որոշում՝ այդ հեռացումը կլինի՞, թե՞ չի լինի, թե՞, ընդհանրապես, ֆանտաստիկայի ոլորտից է, դա արդեն ժամանակը ցույց կտա: Ոչ մի ինտրիգ չկա պարոն Միքայելյանի ասածի մեջ, և ոչ մի ինտրիգ չի լինելու իմ ասածի մեջ: Եղել է այն, ինչը եղել է, մենք հետևություններ ենք արել: Ի գիտություն ենք ընդունել մեր սխալները: Իհարկե, սխալներ եղել են, եթե մենք պարտվել ենք: Ես կարծում եմ, որ անհատների պարագայում մեղադրանք առաջադրելը ճիշտ չէ, որովհետև, ըստ իս, պատճառները եղել են շատ, և մենք էդ պատճառները նայել ենք, քննարկել ենք, կարձագանքենք և հետևություններ կանենք»:

Սիմոնայնը հավելեց, որ Սասուն Միքայելյանը ՔՊ-ի հիմնադիր անդամներից է և չի կարող կուսակցությունից «պոկվել»: Ավելին, նրա պնդմամբ, որևիցե խմորում չկա, և իր համար տհաճ է, որ Սասուն Միքայելյանը վարչության անդամ չէ:

«Բայց կուսակցությունը կենդանի օրգանիզմ է, տարբեր բաներ կարող են լինել»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը: