|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Հրապարակը» գրում է.«Այլընտրանքային ԵԿՄ ստեղծելու ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանի ու Ռուբեն Գևորգյանի նախաձեռնությունը թեպետ տապալվեց, սակայն նորն է ձևավորվում, բայց ոչ թե պատգամավորների նախաձեռնությամբ, այլ մասնակցությամբ: Խոսքն «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարների, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի, Ադմիրալ Սամվելի, Խաչիկ Ավետիսյանի, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի և այլոց նախաձեռնության մասին է: Նրանք ցանկանում են ազատամարտիկների և հասարակական կազմակերպությունների դաշինք ստեղծել և մոտ երկու ամիս է՝ դրա հետ կապված հանդիպումներ ու քննարկումներ են անում, իրենց անելիքները պլանավորում:
Արդեն մի քանի օր է, ինչ նրանք գրասենյակ են վարձել «Հայրենիք» կինոթատրոնի շենքի առաջին հարկում ու այսուհետ իրենց հանդիպումներն անցկացնելու են այնտեղ: Նրանց է միացել նաև Սասուն Միքայելյանը: Ենթադրվում է, որ կմիանան նաև դաշտային հրամանատարները: Իշխանություններն արդեն հասցրել են անհանգստություն ցուցաբերել դեռ չձևավորված դաշինքի հանդեպ»:
Մանրամասները ՝ թերթի այսօրվա համարում։