|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արդեն տեղեկացրել էինք, որ շաբաթ օրը ՀՀՇ համագումարին Սասուն Միքայելյանը չէր եկել, թեեւ ՀՀՇ-ից հրավեր եղել էր: Նշենք, որ Սասուն Միքայելյանը ներկա էր «Հանրապետություն» կուսակցության համագումարին:
Այսօր, երբ րոպեներ անց մեկնարկելու է «Ազատություն» կուսակցության համագումարը, եկավ նաեւ Սասուն Միքայելյանը: Yerkir.am-ի հարցին, թե ո՞րն էր ՀՀՇ համագումարին չգնալու պատճառը, երբ «Հանրապետություն» եւ «Ազատություն» կուսակցությունների համագումարին մասնակցել է, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Վատառողջ էի»:
Դա՞ էր պատճառը, թե՞ այլ ենթատեքստ կար` հետաքրքրվեցինք Միքայելյանից: «Ես ենթատեքստերով չեմ ապրում»,- հայտարարեց նա:
«Ազատություն կուսակցությունը», ինչպես մեր թղթակցին հայտարարեց կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, հրավիրվել է ՀԱԿ-ին մաս կազմող եւ նախկինում կազմած կուսակցություններին: Համագումարին ներկա են Արամ Սարգսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Պետրոս Մակեյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: