կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-28 22:39
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. Սասուն Միքայելյանը` իշխանությունների հրաժարականի մասին

ԺԱՄԱՆԱԿ. Սասուն Միքայելյանը` իշխանությունների հրաժարականի մասին

- Գաղտնիք չէ, որ Դուք քաղաքական գործընթացներից զատ, Սերժ Սարգսյանի հետ անձնապես մտերիմ հարաբերություններ ունեք: Ձեր անձնական հարաբերություններում սեւ բծեր կա՞ն, թե՞ դրանք կվերականգնվեն:

- Իմ եւ Սերժ Սարգսյանի միջեւ երբեք սեւ բծեր չեն եղել եւ չեն էլ կարող լինել, որովհետեւ ես եւ Սերժ Սարգսյանը եղել ենք մարտական ընկերներ: Եկեք այս ամենը երկու հարթության վրա դնենք: Ես եւ Սերժ Սարգսյանը եղել ենք մարտական ընկերներ, պատերազմի դաշտում ունեցել ենք մեկ թշնամի եւ պայքարել ենք թշնամու դեմ: Մարտական ընկերները երբեք չեն բաժանվում:

Իսկ եթե գանք քաղաքական դաշտ, ապա քաղաքական հարաբերությունների մեջ մենք չենք կարողացել համագործակցել: Ես ասել եմ այն, ինչ ասել եմ երեք տարի առաջ` լինելով «Հանրապետական» կուսակցության անդամ: Ոչ մի բան չի փոխվում իմ անձնական հայացքների մեջ: Այս ընթացքում որոշ մարդիկ ասում էին` Միքայելյան Սասունը դավաճանել է Սերժ Սարգսյանին:

Հիմա ես առաջին անգամ հայտարարություն եմ անում. ես Սերժ Սարգսյանի վարչապետ եղած ժամանակ իր աշխատասենյակում ասել եմ, եթե նման մարդկանց հետ գնաս ընտրությունների` ես չեմ գա քո հետ նախագահական ընտրություններին: Ավելին` եթե Սերժ Սարգսյանը այս տարիների ընթացքում երկրում ընդհանուր ներքաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակը կարգավորած լիներ` ես գոռոզ տղա չեմ, ես ներողություն կխնդրեի իմ ընկերոջից: Բայց այն, ինչ ասում էի 3 տարի առաջ, այսօր կատարվեց: Հիմա մարդիկ թող մտածեն` ումից պետք է ներողություն խնդրեն: Ե՞ս պետք է ներողություն խնդրեմ, թե՞ «Հանրապետական» կուսակցությունը:

- Կպահանջե՞ք Սերժ Սարգսյանի հրաժարականը:

- Ինչի՞ համար Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ: Կոնգրեսը կորոշի:

- Առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրելո՞ւ եք ձեր թեկնածությունը:

- Եթե իմանամ ե՞րբ է առաջիկա խորհրդարանական ընտրությունները` կասեմ: Նկատի ունեմ արտահերթ եւ հերթական ընտրությունների հավանականությունը: