Փոխարժեքներ
13 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Թուրքիայի Անթալիա և Իզմիր նահանգների անտառներում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրդեհ է բռնկվել:
Անթալիայի Սերիք շրջանի անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհը, որն ավելի է բորբոքվում քամու պատճառով, մարելու համար գործի է դրվել 12 հրշեջ մեքենա և 4 հրշեջ ուղղաթիռ:
Միաժամանակ հրդեհ է բռնկվել Իզմիրի Դիքիլի և Մենդերես շրջանների անտառներում: Այստեղ գործի են դրվել 25 հրշեջ, 3 հորատող և 5 ջրատար մեքենաներ:
Հրդեհի հետևանքով երթևեկությունը կաթվածահար է եղել. հաղորդում է gazetekarinca.com կայքը: