կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-24 00:10
Հասարակություն

Հրդեհներ տարբեր շրջաններում

Հրդեհներ տարբեր շրջաններում

Այսօր գիշերը լուսադեմին, ժամը` 04.38-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Սարատակ գյուղում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել`07.30-ին: Այրվել է Գ. Այվազյանին պատկանող հացատան տանիքը 66 քմ մակերեսով:

 

Դեկտեմբերի 22-ին`ժամը 13.33-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Բասեն գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը13.59-ին, մարվել`15.55-ին: Այրվել է Ս.Մինասյանին պատկանող անասնագոմի հարակից տարածքում պահեստավորված 100 հակ անասնակերը:

 

Նույն օրը`ժամը 13.34-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Լոռու մարզի  Գուգարք գյուղում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.17-ին, մարվել`16:14-ին: Այրվել է Հ. Քարհանյանին պատկանող տան հարակից տարածքում պահեստավորված 2 տ անասնակերը եւ 15 քմ մակերեսով փայտյա ծածկը:

 

Նույն օրը`ժամը 14.52-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի հարակից տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.22-ին, մարվել`15.30-ին: Այրվել է 2500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

 

Նույն օրը`ժամը 18.11-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի հարակից սարալանջին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.38-ին, մարվել`20.31-ին: Այրվել են 5000 քմ խոտածածկ տարածք եւ թփեր: