կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-13 10:46
Հասարակություն

Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

Մարտի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

 

Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում այրվել է 4 եղևնի և 500 քմ խոտածածկ տարածք, Աղավնաձոր գյուղում` «Թափ» կոչվող հանդամասում` 5,5 հա, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի այգիներից մեկում` 300 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ ջրանցքի մոտակայքում` 200 քմ, Արտաշավան-Օհանավան ավտոճանապարհին գտնվող այգում` 1,5 հա, Կարբի գյուղի «Փոսեր» կոչվող տարածքում` 1 հա, Կոտայքի մարզի Արզնի գյուղի մոտակայքում գտնվող անտառում` 1500 քմ, Արարատի մարզի Սուրենավան գյուղում` 800 քմ խոտածածկ տարածք:

 

Երևանի Նորագավիթ 7-րդ փողոցում այրվել է մոտ 2000 քմ, Տիգրան Մեծի պողոտայի մոտակայքում` 400 քմ, Երևան ՋԷԿ-ի մոտակայքում` 1000 քմ, Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից գերեզմանատան մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: