կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-24 23:54
Հասարակություն

Հրդեհներ

Հրդեհներ

Հունվարի 21-ին, ժամը` 11.01-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Արագած գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.00-ին, մարվել` 13.20-ին: Այրվել են Ռ.Ավետիսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 100 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորած 150 հակ անասնակեր:

 

Հունվարի 22-ին, ժամը` 19.14-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.20-ին, մարվել` 19.30-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Հովհաննիսյանին պատկանող փայտե տնակը` 18 քմ մակերեսով:

 

Հունվարի 23-ին, ժամը` 14.18-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այգեզարդ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.21-ին, մարվել` 19.22-ին: Այրվել է Մ. Կարապետյանին պատկանող տան բակում պահեստավորած 250 հակ անասնակեր:

 

Նույն օրը ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցի թիվ 2 տան հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.32-ին, մարվել` 15.43-ին: Այրվել է խոտածածկ տարածք` 2500 քմ մակերեսով:

 

Հունվարի 24-ին, ժամը` 06.55-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցի թիվ 3 շենքին հարակից տարածքում կայանած ավտոմեքենայում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.05-ին, մարվել` 07.11-ին: Ամբողջությամբ այրվել է Ռ. Բարսեղյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի 08ԼՍ731 պետհամարանիշով ավտոմեքենան: