կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 01:05
Հասարակություն

Գիշերային հրդեհներ

Գիշերային հրդեհներ

Դեկտեմբերի  22-ին`ժամը` 02.07-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 9-րդ փողոցի թիվ 27 տան բակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.15-ին, մարվել`02.31-ին:  Այրվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 20 ՏՏ 302 պետհամարանիշի  բեռնատար ավտոմեքենայի առջեւի մասը եւ վարորդի խցիկը:

 

Նույն օրը`ժամը 06.05-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Հ/Ա Բ-2 թաղամասի թիվ 131 շենքի 17-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել`07.01-ին: Այրվել են հյուրասենյակի 12 քմ մակերեսով հատվածը եւ կենցաղային իրեր:

 

Հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի կենտրոնից: