|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ավարտել են բանակցությունները միջկորեական ապառազմականացված գոտում։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Թրամփը հայտարարել է, որ պայմանավորվել է Կիմ Չեն Ինի հետ բանակցողների հատուկ խմբերի ստեղծման շուրջ, ովքեր կմշակեն «լավ գործարքի» մանրամասները։ Թիմերը կսկսեն աշխատել 2-3 շաբաթից։ Բանակցողների ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի Հյուսիսային Կորեայի հարցերով հատուկ դեսպանորդ Ստիվեն Բիգենը։ Կիմ Չեն Ինը Թրամփին հրավիրել է Փհենյան։