|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հյուսիսային Կորեայի Կեսոն քաղաքում երեքշաբթի ՝ հունիսի 16-ին Հարավային Կորեայի սահմանի մոտակայքում պայթյուն է որոտացել. հայտնում է հարավկորեական «Յոնհափ» լրատվական գործակալությունը:
Աղբյուրները նշում են, որ Կեսոնում արդյունաբերական համալիրի տարածքում ծուխ է նկատվում: Ըստ Կորեայի միավորման նախարարության տվյալների՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունները պայթեցրել են միջկորեական հաղորդակցության գրասենյակը:
Դա տեղի է ունեցել ԿԺԴՀ-ի` ապառազմականացված սահմանային շրջանները զորքեր ուղարկելու մասին լուրերից անմիջապես հետո։ Հյուսիսային Կորեայի իշխանությունները ձեռնամուխ են եղել հարավային հարևանների հետ սահմանի ամրապնդմանը: Այս մասին հայտնի էր դարձել ավելի վաղ:
Հունիսի 9-ին Հյուսիսային Կորեան անջատել էր Սեուլի հետ շփման բոլոր գծերը:
Հարավային Կորեան հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ լարված իրավիճակի պատճառով։