|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ու նրա հարավկորեացի գործընկեր Մուն Չժե Ինը Փհենյանում կայացած բանակցությունների արդյունքում եկել են մի շարք համաձայնությունների. հայտնում է РИА Новости-ն:
Կողմերը պայմանավորվել են հետ կանչել զինվորականներին ապառազմականացված գոտիներից, դադարեցնել լայնածավալ հրետանային զորավարժությունները ապառազմականացված գոտուց ոչ հեռու:
Հյուսիսային Կորեան խոստացել է փակել իր հրաձգարանը Տոնչհանիում և լիովին ապամոնտաժել միջուկային օբյեկտները Յոնբենեում:
Նախագահները պայմանավորվել են սկսել երկաթուղային և մեքենաների համար նախատեսված ճանապարհների միացման ուղղությամբ աշխատանքներ: