Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հրապարակվել է «Զանգվածային լրատվության մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ինչպես նաև ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:
Սույն փոփոխություններով նախատեսվում է զանգվածային լրատվության միջոցներին անվճար տեղեկատվություն տրամադրել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից:
Արդարադատության նախարարությունը e-draft-ում հանրային քննարկման է դրել նախագիծ՝ առաջարկելով հաշվառման համակարգ ներդնել մեդիաների համար։ Այն, ինչ հաջողությամբ կիրառել է Արդարադատության նախարարությունը 90-ականներին, չի նշանակում, որ 20 տարի հետո արդիական կլինի»,-գրել է նա:
Ավելի ուշ արդարադատության նախարարությունը պարզաբանում տարածեց, որում ասվում է.
«Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում նաև ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար ԱՆՎՃԱՐ դարձնելն է:
Հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով պարզաբանեմ, որ e-draft.am-ը ստեղծվել է պետական մարմինների մշակած նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու համար, որը ենթադրում է, որ սպասում ենք մեր գործընկեր քաղհասարակության, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների՝ Նախագիծն ավելի լավը դարձնելուն միտված առաջարկներին: Բացի այդ, այն առաջիկայում առանձին ուղարկվելու է ԶԼՄ-ների ղեկավարներին, ՀԿ-ներին, ինչպես նաև նախատեսում ենք շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկման ձևաչափով հանդիպում կազմակերպել: Ոչ ոք այս հարցում Չի շտապում, ոչ ոք ցանկություն Չունի գործող իրավակարգավորումները վատթարացնող նորմեր առաջարկել: Միակ նպատակը ԶԼՄ գործընկերների կողմից երկար ժամանակ բարձրաձայնվող խնդրին լուծում տալն է՝ նորից եմ կրկնում՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է: Սիրով կսպասենք Ձեր առաջարկներին»: