Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-02-02 22:34
Քաղաքական

«Զանգվածային լրատվության մասին» օրենքը ասենք փոխեցին, ՄԻԵԴ որոշումներն էլ են փոխելու՞․ Արփինե Հովհաննիսյան

«Զանգվածային լրատվության մասին» օրենքը ասենք փոխեցին, ՄԻԵԴ որոշումներն էլ են փոխելու՞․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է.

«Իրենցքայլականների հերթական անմեղսունակ նախաձեռնությունն է մեզ հրամցվել, որն ուղղված է լրագրողական աղբյուրների դեմ, մասնավորապես սույն առանձնյակները որոշել են, որ լրագրողները անանուն աղբյուրի իրավունք չունեն հղում տալ։
 
Հարգելի՜ լրագրողներ, սիրով պատրաստ եմ ձեզ տրամադրել ցանկացած աջակցություն եւ տեղեկատվություն այս տհաս նախաձեռնության անթույլատրելիության միջազգային իրավական հիմքերի մասին։ Իրենք անգամ չգիտեն՝ ինչի մեջ են ներքաշվում։ «Զանգվածային լրատվության մսսին» օրենքը ասենք փոխեցին, ՄԻԵԴ որոշումներն էլ են փոխելու՞։
 
Մեր դատարանները դա են պարտավոր կիրառել։ Համ էլ Արցախը վաճառել են միանգամայն ակնառու ձեւով, աղբյուրներն էլ բաց են, հայտնի ու անունով»։