Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պխատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահի հարցին, ասաց` Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր, և սահմանադրական նորմերի վերաբերյալ ցանկացած անհատական մեկնաբանություն անընդունելի է:
Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանին, պատգամավորը նշեց` տեսանք, որ նա եկավ, ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահին ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները: «Բայց անցել է մի քանի օր, ու տեսնում ենք` նա չի ստանձնել այդ լիազորությունները։ Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, ապա լուրջ խնդիրներ կունենա: Մեկ անձ չի կարող իրավունքի աղբյուր լինել, որոշել սահմանադրական նորմերը, մեկնաբանել, ու հետո դրանք դառնան պարտադիր կատարման համար»,- ասաց Սամսոնյանը:
Գործընկերոջ ասածին հավելեց խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը` շեշտելով, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան իրավական ակտերով: «ԱԺ որոշմամբ ու դրան հաջորդող իրավական ակտերով է Թովմասյանն ընտրվել ՍԴ դատավոր, ու եթե Գրիգորյանը կարծում է, որ տվյալ ակտերը իրավաբանորեն վիճարկելի են, կարող է դիմել վարչական դատարան և այնտեղ վիճարկել»,- ասաց նա: