Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իհարկե, ցանկալի է, որ կարճ ժամանակահատվածում հասնենք տնտեսական փոփոխությունների, բայց այսօրվա կառավարության ծրագիրը թույլ չի տալիս նման եզրակացություն անել, Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր է քաղաքական հեղափոխության մեխանիզմներով նաև տնտեսական հեղափոխություն անել, այսպես պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
«Կարդալով այն դիրքորոշումը, որ ունի կառավարությունը տարբեր ոլորտների համար, տեսնելով տնտեսական թվային ոչ լիարժեքությունն ու թվերով ոչ հագեցվածությունը` տեսնում ենք, որ տնտեսական հեղափոխության ծրագիրը, որպես այդպիսին, չի երևում: Մյուս կողմից, սակայն, կառավարության ծրագրի մեջ չպետք է լինեն միայն ցուցանիշներ, պետք է լինի հստակ դիրքորոշում, օրինակ` ազգային անվտանգության, պաշտպանության քաղաքականության հետ կապված, որը թվերով չափելի չէ, այլ նկատելի է որպես արդյունք»,- մեկնաբանեց Սիմոնյանը` ավելացնելով, որ կառավարությունը խուսափում է ներկայացնել որևէ թվական աճ ամենատարբեր մոտեցումների վերաբերյալ:
Ըստ նրա` նշված է նաև, թե ծայրահեղ աղքատությունը 2023-ին լրիվ վերացվելու է, ինչը խոսում է ծրագրի` հավակնոտ լինելու մասին, և եթե այն հաջողի, ապա միայն դրական փոփոխություն կբերի հասարակությանը: