Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, խոսելով ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումների մասին, նշեց, որ եթե հասարակության յուրաքանչյուր շերտ կարողանա իր խնդիրները բարձրաձայնել այն կերպ, ինչպես ուսանողները, գործադիր և օրենսդիր իշխանություններին շատ օգնած կլինի:
«Գործընթացը դրական հուն ունի: Մենք պետք է խոսենք գիտության ռեֆորմներից, որովհետև թվերը տխուր էին: Տարկետումը դառնում է մոտիվացիա գիտություն գնալու համար, այդպես չի լինում, պետք է ուրիշ մոտիվացիա տանք, խրախուսենք երիտսարդներին` գիտությամբ զբաղվելու»,- ասաց նախարարը:
Հարցին` արդյո՞ք պատճառը գիտության մեջ ցածր աշխատավարձեր չեն, որ գիտությունը չի գրավում երիտասարդներին , նախարարը պատասխանեց. «Իհարկե, շատ խնդիրներ ունենք, խնդիրները շատ հիմնարար են, բայց նաև գիտության պրոբլեմները սերտորեն առնչված են բարձրագույն կրթության հիմնախնդիրների հետ»:
Մկրտչյանը նշեց, որ ենթաօրենսդրական ակտերը կտան բոլոր խնդիրների կարգավորումները: