|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԵԽԽՎ մոնիթորինգի հարցերով հանձնաժողովն առաջարկել է վերադարձնել Ռուսաստանին իր լիազորությունները` որոշակի պայմաններով. հայտնում է РИА Новости-ն:
Ռուսաստանը հայտարարել էր, որ չի մասնակցի նստաշրջանի աշխատանքներին, եթե իր լիազորություններն ամբողջությամբ չվերականգնվեն:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ն երեկ կայացած նիստում կողմ քվեարկեց կանոնակարգային կոմիտեի ղեկավար Պետրա դե Սուտերի զեկույցին, որում բանաձև է ներառված, որը թույլ է տալիս Ռուսաստանին մասնակցել հունիսյան նստաշրջանին: Կողմ է քվեարկել 118 պատգամավոր, դեմ` 62-ը, 10-ը ձեռնպահ են մնացել:
Դրանից հետո ՌԴ-ն ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու հայտ է ներկայացրել:
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը 2014-ի ապրիլին Ուկրաինայում իրադարձությունների հետ կապված զրկվել է քվեարկության իրավունքից ր այլ լիազորություններից: