|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վիրավոր թաթով փողոցային շունը մտել է թուրքական դեղատներից մեկը և օգնություն խնդրել: Բանու Ջենգիզ անունով դեղագործը սկզբնական շրջանում չի հասկացել, թե ինչ է կատարվում և, մտածելով, որ շունը սոված է, կերակրաման է դրել կենդանու առջև: Սակայն խելացի շունը մեկնել է վիրավոր թաթը և օգնություն խնդրել: Դեղագործի կողմից վիրակապված շունը այնուհետև հեռացել է դեղատնից. հաղորդում է sabah.com.tr կայքը:
«Սկզբում ցանկանում էի հասկանալ` ինչ է կատարվում: Մեկնեց թաթը և տեսա, որ արյունոտ է: Հետո այն մաքրեցինք, դեղ քսեցինք, հյուրասիրեցինք և քնեց: Հայտնվեցին մարդիկ, որոնք ցանկացան ապաստան տալ շանը, սակայն փողոցային շունը նախընտրեց ազատությունը և հեռացավ»,- պատմել է Ջենգիզը: