| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը փոփոխություններ է իրականացրել իր անվտանգության համակարգում: Այժմ հնարավոր է ահազանգել ահաբեկչական եւ սարսափազդու բովանդակությամբ լուսանկարների մասին: Կատարելագործվել են նաեւ դրանց դեմ բողոքելու մեխանիզմները: Մարդիկ կարող են նույնիսկ օգնություն խնդրել իրենց ընկերներից այդ հարցում. գրում է «Թելեգրաֆը»:
Կայքի Անվտանգության կենտրոնն այժմ ավելի մեծ հնարավորություններ է տալու ուսուցիչներին եւ ծնողներին, եւ շուտով տեղադրվելու են կրթական նոր տեսանյութեր, անվանի փորձագետների խորհուրդներ, ներբեռնելի նյութեր` տարածելու եւ քննարկելու համար:
Լուսանկարների դեմ բողոք ուղարկելու նոր համակարգը հնարավորություն է տալիս օգտագործողներին ընտրելու հետեւյալ արտահայտությունը. «Այս լուսանկարն ինձ ահաբեկում կամ անհանգստացնում է»:
Այս կոճակը սեղմելուց հետո օգտագործողը հնարավորություն կունենա «արգելափակելու» այդ լուսանկարի հեղինակին եւ նույնիսկ սեղմելու մյուս կոճակը` «Օգնություն խնդրել վստահելի ընկերոջից»:
«Ֆեսյբուքում» ահաբեկչության խնդիրը խիստ հրատապ է դարձել, քանի որ ինքնասպանությունների զգալի մի մասն ուղղակիորեն կապվում է դրա հետ: Սոցիալական այս ցանցում տեղադրված տեսանյութերի մասին խոսելիս Բարաք եւ Միշել Օբամաներն ասել են, թե այդ հարցն իրենց մտահոգում է ե'ւ որպես պաշտոնյաների, ե'ւ որպես ծնողների:
Այս հարցի վերաբերյալ «Ֆեյսբուքի» ներկայացուցիչն ասել է. «Մեր նպատակն անվտանգ համակարգի ստեղծումն է, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ ընտրություն կատարել` անկախ իրենց գտնվելու վայրից: Ժամանակի ընթացքում մենք կշարունակենք ներդնել գումար, ջանքեր եւ ժամանակ հատկացնել մեր Անվտանգության կենտրոնի բովանդակությունը հարստացնելու եւ նոր գործիքներ ավելացնելու համար»: