Փոխարժեքներ
29 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 418.14 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.52 |
GEL | ⚊ | ₾ 141.18 |
Այսօր Ստամբուլում երկրորդ անգամ անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ: Առաջին անգամ՝ մարտի 31-ի համապետական ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը դարձյալ պարտվել էր Ստամբուլում ձայների չնչին՝ 13000 քվե տարբերությամբ։ Սակայն ԱԶԿ-ի բողոքարկումից հետո արդյունքները չեղյալ հայտարարվեցին, և նշանակվեցին երկրորդ ընտրությունները։
Երևանի ժամանակով 18։00-ին արդեն փակվել էին բոլոր ընտրատեղամասերը, և սկսվել հաշվարկները։ Չնայած դեռևս ոչ պաշտոնական տվյալների, հաղթել է ընդդիմադիր Հանրապետական-Ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ ԱԶԿ թեկնածու` նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդրըրըմը, արդեն շնորհավորել է մրցակցին հաղթանակի համար։
Ընտրությունների ընթացքում տեղեկություններ էր տարածվել, որ մի շարք քվեաթերթիկների վրա չկան կնիքներ։ ԱԶԿ-ն և ՀԺԿ-ն բողոքարկել էին, սակայն Բարձրագույն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել քվեները։
Հաշվարկվել են արդեն քվեաթերթիկների 95.2 տոկոսը, ըստ որի` Իմամօղլուն ստացել է 53.68, իսկ Յըլդըրըմը 45.40 տոկոս։
Այսպիսով, Իմամօղլուն արդեն երկրորդ անգամ է հաղթանակ տանում իշխանական թեկնածուի նկատմամբ և այս անգամ արդեն ձայների ահռելի առավելությամբ։