կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-22 16:50
Հասարակություն

Արդյունավետ էր. ԱԺ-ում մեկնարկած կլոր սեղան-քննարկումներն ավարտվեցին

Արդյունավետ էր. ԱԺ-ում մեկնարկած կլոր սեղան-քննարկումներն ավարտվեցին

ԱԺ-ում տարկետման սահմանափակման վերաբերյալ` ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումները տևեցին շուրջ 4 ժամ: Դրանց ավարտից հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ու ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հանդես եկան ասուլիսով:

Շարմազանովն ընդգծեց, որ քննարկումներն արդյունավետ էին: «Մենք ուզում էինք կառուցողական քննարկում իրականացնել՝ առանց անձնական վիրավորանքների ու էմոցիաների, և քննարկման ընթացքում մոտեցնել կողմերի մոտեցումները։ Դա էլ ստացվեց»,- ասաց նա։

Ըստ Շարմազանովի` երկու շաբաթվա ընթացքում ուսանողներն իրենց առաջարկները կամփոփեն ու վերջնական տեսքով կներկայացնեն ՀՀ ՊՆ և ԿԳ նախարարություններին, որից հետո կկազմակերպվեն ավելի առակայական քննակումներ։

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն էլ նշեց, որ կան շատ կետեր, որոնք դեռ պետք է հստակեցվեն։ Նրա խոսքով՝ պետք է հստակեցվի տարկետման իրավունքը, որը ոչ թե վերացվելու է, այլ փոխվելու է տրամադրման կարգը, ձևը։ «Քննարկումների արդյունքում կփորձենք հասկանալ, թե որ ոլորտի համար ինչ քանակի տեղեր կան»,- նշեց Պետրոսյանը:

Նա նաև կարևորեց այն հանգամանքը, որ համաձայնության եկան, որ, այդուհանդերձ, տարկետում լինելու է, իսկ տրման կարգն ու ձևաչափը կորոշվի: «Այս իմաստով մեր նախաձեռնությունը հաջողել է»,- ասաց Դավիթ Պետրոսյանը: