|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Արդյունքները ներկայացվում են ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների և ընտրական տարածքների:
Այսպիսով՝ ԿԸՀ-ն ժամը 3:10-ի դրությամբ ներկայացնում է հաշվարկները՝ ըստ 474 մշակված ընտրատեղամասերի: «Ելք» կուսակցությունների դաշինքը ստացել է 70 731 ձայն, որը կազմում է ընտրողների 21 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակությունը՝ 26 109, այսինքն՝ 7.75 տոկոսը, «Հանրապետական» կուսակցությունը՝ 240 036 ձայն կամ ընտրողների 71.25 տոկոսը:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում ձևավորված է 10 տարածքային ընտրական հանձնաժողով, 474 ընտրական տեղամաս: